Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան «Վալենսիայի» դեմ հանդիպմանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, մանրամասները հայտնի կդառնան բուժզննումից հետո՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանական լրատվամիջոցների պնդմամբ՝ վնասվածքը բավական լուրջ է: Ակնկալվում է, որ իսպանացին բաց կթողնի 3-4 ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ