Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել:

Երեկ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի ժամանակ կատալոնացիների կիսապաշտպանը հանդիպման 36-րդ րոպեին ծնկին հարված էր ստացել և ստիպված էր եղել լքել խաղադաշտը:

Դեռ հայտնի չէ վնասվածքի լրջությունը: Նշվում է, որ Ինյեստան երկուշաբթի օրը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի ապաքինման ժամկետները:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ