Անդրես Ինյեստան պատրաստ է «Էլ Կլասիկոյին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այսօր հայտարարել է, որ կիսապաշտպան Անդրես Ինյեստան վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել «Ռեալի» դեմ հանդիպմանը:

«Անդրեսը դեռ պետք է վերջնական թույլտվություն ստանա բժիշկների կողմից, բայց դա ուղղակի ձևականություն է: Նա լավ մարզավիճակում է և մարզվել է մեզ հետ: Նա կարող էր դաշտ դուրս գալ նույնիսկ վաղվա խաղին (Իսպանիայի գավաթի շրջանակներում` «Ալիկանտեի» դեմ), ուղղակի որակազրկված է»,-ասել է Լուիս Էնրիկեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, 19:15:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ