Անդրես Ինյեստան նոր ռեկորդ սահմանեց

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան երեկ «Ատլետիկո Մադրիդի» (1-1) դեմ խաղի ժամանակ կատարեց գոլային փոխանցում:

Այսպիսով, Ինյեստան դարձավ Լա Լիգայի միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 14-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնալ գոլային փոխանցման հեղինակ:

Ավելացնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գոլային փոխանցումների թիվը Լա Լիգայում կազմում է 83:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ