Անդրես Ինյեստա. «Ռեալը» հնարավոր է շատ է հիասթափված Իսպանիայի առաջնության պատճառով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ հետխաղյա 11մ հարվածաշարը այդքան էլ արդար չէ ՝ հաղթողին որոշելու համար: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հենց 11մ հարվածաշարով կարողացավ հաղթել «Ատլետիկոյին»:

«Դիտում էինք ՉԼ-ի եզրափակիչը: Շատ էմոցիոնալ ստացվեց: 11մ հարվածաշարը ՝ շատ դաժան ձև է հաղթողին որոշելու համար և երբեմն այն արդար չի ստացվում: Ես դեռ չեմ շնորհավորել իմ ազգային հավաքականի թիմակիցներին, ովքեր հանդես են գալիս «Ռեալում»: Այժմ մենք ուրախանում ենք մեր հաջողություններով և զղջում անհաջողությունների համար: Նույնն էլ «Ռեալում» է: Նրանք հաղթել են Չեմպիոնների լիգան, բայց հնարավոր է, որ հիասթափված են, քանի որ պարտվել են Իսպանիայի առաջնությունում»,- Ինյեստաի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ