Անդրեասյանն ու Ղարամյանը հաղթանակով մեկնարկեցին Բաստիայի մրցաշարում

Զավեն Անդրեասյանն ու ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը հաղթանակով մեկնարկեցին ֆրանսիական Բաստիա քաղաքում սկսված Corsican Circuit 20-րդ մրցաշարում: Անդրեասյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Գլեկն էր, իսկ Ղարամյանը մրցում էր հնդիկ միջազգային վարպետ Կելկար Աբհիշեկի հետ:

Մրցաշարն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Առաջին փուլում շվեյցարական մրցակարգով, 9 տուրերի արդյունքներով կորոշվեն 12 լավագույնները, որոնք կշարունակեն պայքարը արագ շախմատի մրցաշարի 1/8 եզրափակչում: Այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովն ու Հոու Յիֆանը:

Նոկաուտ համակարգով անցկացվելիք արագ շախմատի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին: Նա կպարգևատրվի 15 հազար եվրոյով: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 7 հազար եվրո, 3-րդ մրցանակակիրը՝ 3500 եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ