Անդրեա Բոչելին կկատարի Չեմպիոնների լիգայի օրհներգը եզրափակիչից առաջ

Իտալացի օպերային տենոր Անդրեա Բոչելին կկատարի Չեմպիոնների լիգայի օրհներգը «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» խաղից առաջ:

Բոչելիի ելույթից առաջ բեմ դուրս կգա Ալիշա Քիզը:

Չեմպիոնների լիգայի գավաթը հանրությանը կներկայացնեն եզրափակիչի դեսպաններ Խավյեր Ձանետին ու Ֆրանկո Բարեզին՝ միլանյան ֆուտբոլի լեգենդները:

Ավելացնենք՝ Անդրեա Բոչելին կույր է: 12 տարեկանում նա կորցրել է տեսողությունն այն բանից հետո, երբ ֆուտբոլային խաղի ժամանակ գնդակով հարված է ստացել գլխին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ