Անդրե Շյուռլեն կգերազանգի Մխիթարյանի ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիան» մոտ ժամանակներս ավարտին կհասցնի Անդրե Շյուռլեի և Մարիո Գյոտցեի տրանսֆերները:

Ինչպես հաղորդում է gianlucadimarzio.com-ը, «Բորուսիան» գերմանացի ֆուտբոլիստների դիմաց պատրաստ է 60 մլն եվրո վճարել:

«Վոլսֆբուրգի» հարձակվող Անդրե Շյուռլեի տրանսֆերը կկազմի 32-33 մլն եվրո, իսկ Գյոտցեինը ՝ 28 մլն:

Եթե Շյուռլեի տրանսֆերը իրականություն դառնա, ապա վերջինս կդառնա «Բորուսիայի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը: Նշենք, որ ներկա պահին «իշամեղուների» ամենթանկարժեք տրանսֆերը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին (27,5մլն եվրո):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ