Անդրե Աղասին բաց նամակ է ուղարկել Նադալին

Նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Անդրե Աղասին բաց նամակ է ուղարկել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին: Իրանահայ թենիսիստը իր աջակցությունն է հայտնել Նադալին Ռոլանդ Գարոսի մրցաշարում: Աղասին, որը 1999 Փարիզում նվաճեց Գարոսի գավաթը, ցանկանում է, որ Նադալին այս առաջնությունում բախտը ժպտա 10-րդ անգամ:

«Ես իմ կարիերայի մեծ մասը անցկացրեցի Ֆրանսիայի բաց առաջնությունը հաղթելու համար: Ինձ ոգևորում է տեսնելը, թե դու ինչպես ես պայքարում այդ տիտղոսը 10-րդ անգամ նվաճելու համար:Ինձ  ստիպում ես հավատալ կյանքին, որտեղ ամեն ինչ նվաճելի է և ոչինչ անհնարին չէ»,-գրել է Աղասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ