Անդրանիկ Կարապետյանը այսուհետ հանդես կգա 85կգ քաշային կարգում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ և Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը VivaroNews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այսուհետ հանդես կգա 85 կգ քաշային կարգում:

«77 կգ-ում մկանային խնդիրներ էին առաջանում, իսկ Ռիոյում վնասվածքից հետո մարզիչները որոշում կայացրեցին փոխել քաշային կարգս»,-նշեց Անդրանիկ Կարապետյանը:

20-ամյա ծանրորդը Ռիոյի Օլիմիպիական խաղերում պոկում վարժության ժամանակ արմունկի վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել պայքարը: Անդրանիկը վիրահատվել էր Մոսկվայում և հիմա ապաքինվում է վնասվածքից:

Իսկ 77կգ քաշից 85կգ անցումը Կարապետյանի խոսքերով պայմանավորված է այն հանգամանքով, որ իր նախնական քաշում անընդհատ կիլոգրամներ էր կորցնում և չէր կարողանում ֆիզիկապես լիովին ամրապնդվել, մկանների թուլացում էր նկատվում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

«Չգիտեմ՝ ինչքանով կկարողանամ հասնել այդ քաշին: Ներկայումս մարզվում եմ, բայց լիարժեք մարզումներ կկարողանամ անցկացնել միայն հունվարին կամ փետրվարին: Ամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ մասնակցել 2017 թվականի Աշխարհի առաջնությանը»,-հավելեց հայ ծանրորդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ