Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշային պայքարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, հրաշալի ելույթ ունեցան:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը՝ գրանցելով երկամարտի 367 կգ արդյունք: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Պոկում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 170 կգ, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ 160 կգ:

Հրում վարժությունում Կարապետյանը բաձրացրեց 197 կգ, իսկ Մարտիրոսյանը՝ 192 կգ:

Պայքարն ընթացավ հայ ծանրորդների բացարձակ առավելությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ