Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ կստանա

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդի մոտ թեստերի դրական արդյունք է գրանցել, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում՝ չորրորդն էր:

Հարկ է նշել, որ նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը, ով անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ