Անդեր Էրերա. «Մենք այժմ տեսնում ենք գրեթե լավագույն Մխիթարյանին. նա կարող է ավելի լավ հանդես գալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին, ով մանկունյական ակումբի կազմում վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:

«Երկրպագուները, ակումբը և թիմը համբերատար էին նրա նկատմամբ. ահա թե ինչու է այս ակումբն այդչափ դուր գալիս ինձ:

Բոլորը գիտեին, թե նա որքան լավ ֆուտբոլիստ է, բայց ֆուտբոլն այնպիսին է, որ դու միշտ չես կարող քո արդեն առաջին կամ երկրորդ խաղում հանդես գալ լավագույն կերպով: Հարկավոր է լինում հարմարվել նոր կյանքին, ակումբին և միջավայրին, ծանոթանալ նոր կարգավիճակին:

Այժմ մենք տեսնում ենք լավագույն Մխիթարյանին: Կամ էլ՝ գրեթե լավագույն Մխիթարյանին, քանի որ նա կարող է ավելի լավ հանդես գալ»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ