Անչելոտին խաղից հետո մոտեցել և խոսել է մրցավարների հետ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ մեծ աղմուկ հանեց մրցավարական մի քանի սխալների պատճառով: Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես խոսեցի մրցավարների հետ ու ասեցի նրանց. «Կեցցե՛ք»:

Ես գիտեմ, որ ֆուտբոլում երբեմն լինում են նման դեպքեր, բայց ոչ այսքան կարևոր սխալներ: Մենք լավ խաղացինք ու արժանի էինք ավելիին:

Այդ որոշումները մեզ շատ վնասեցին: Վիդալի հեռացումը կարմիր քարտ չէր: Ռոնալդուի երկու գոլերը խաղից դուրս վիճակից էին:

Կիսաեզրափակիչում պետք են մրցավարներ… չգիտեմ… ավելի բարձր որակի: Կամ կրկնապատկերներ: Շատ են սխալները»,-ասել է Անչելոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ