Անչելոտին պահանջ է դրել «Բավարիայի» լեգիոներների առաջ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որ ակումբի լեգիոներները սովորեն գերմաներեն:

57-ամյա իտալացին, որը իտալերենից բացի, գիտի իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն, շաբաթը 2 անգամ կրկնուսույցի հետ գերմաներեն է պարապում:

«Ես միշտ ցանկանում եմ խոսել տվյալ երկրի լեզվով: Դա կարևոր է: Նրանք, ովքեր չգիտեն լեզուն, բավարար չափով կենտրոնացած չեն իրենց առջև դրված խնդիրների վրա և բավարար պրոֆեսիոնալ չեն»,-գրել է Անչելոտին իր ինքնակենսագրական գրքում:

Նշենք, որ իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մամլո ասուլիսների ընթացքում արդեն գերմաներեն է խոսում: Իտալացի մասնագետը ցանկանում է, որ գերամաներեն սովորեն նաև Կինգսլի Կոմանը, Դուգլաս Կոստան, Ռենատու Սանշեսը և այլ լեգիոներները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ