Անչելոտին հայտնել է, թե ով կփոխարինի Լամին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, թե ով կփոխարինի Ֆիլիպ Լամին:

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչը կարծում է, որ աջ պաշտպանի դիրքում Լամին կարող է փոխարինել Ջոշուա Կիմիխը:

«Ջոշուան հինալաի ֆուտբոլիստ է, նա կարող է փոխարինել Լամին: Կիմիխը հիանալի պոտենցիալ ունի, համոզված եմ՝ նա կդառանա աշխարհի առաջատար աջ պաշտպանը»,-ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ  33-ամյա Լամը ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլային կարիերան: Նա «Բավարիայի» երկրպագուներին հրաժեշտ կտա այսօր «Ֆրայբուրգի» դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ