Անչելոտին գտնում է, որ Նեյմարը ավելի ուժեղ է Բեյլից

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին  Իսպանիայի առաջնության 31-րդ  տուրի  «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև  հանդիպումից առաջ վերլուծել է երկու կողմի ֆուտբոլիստների խաղը:

«Ռակիտիչը անհավանական ֆիզիկական և հոգեբանական վիճակում է:  Նա առանցքային դեր է խաղում թիմի հաջողությունների մեջ: «Ռեալում» Կրոսը ևս կենսական նշանակություն ունեցող ֆուտբոլիստ է, սակայն նա դեռ չի հասել Ռաիկիտիչի խաղամակարդակին:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարի առաջխաղացումը ակնհայտ է: Նա  ցուցադրում է  իր լավագույն խաղը:  Բեյլը ևս որոշիչ դեր է խաղում իր թիմում, սակայն նա վնասվածքի պատճառով շատ հանդիպումներ է բաց թողել: Ներկա պահին Նեյմարը ավելի ուժեղ է»,-նշել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք՝  «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ 22:30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ