Անչելոտին ցանկանում է «Բավարիա» բերել «Ռեալի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր նոր թիմի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանին:

Մյունխենյան ակումբը արդեն պատրաստ է սկսել բանակցությունները «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ, քանի որ  Վարանը բավական խաղաժամանակ չի ստանում «Ռեալում»  ու դիտարկում է այլ ակումբների առաջարկները:

Այնուամենայնիվ, ֆրանսիացի պաշտպանը «Բավարիայում» ևս պետք է պայքարի հիմնական կազմում իր տեղի համար Մատս Հյումելսի և Ժերոմ Բոատենգի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ