Անչելոտին՝ Ռամոսի մասին. «Փորձ, դաս, բնավորություն, մրցանակներ. բավարար չէ՞»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին: Հիշեցնենք, որ վերջինը քննադատության էր ենթարկվել Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը կանոնները խախտելու համար, որի արդյունքում իսպանացիների դարպասին նշանակվեց 11-մետրանոց:

«Նա տալիս է փորձ, դաս, բնավորություն և մրցանակներ. Ձեզ այսքանը բավարար չէ՞: Չի կարելի վիճարկել Ռամոսի կարևորությունը. նա կատարյալ պաշտպան է: Նա ունի ամեն ինչ:

Կանավարոն ֆանտաստիկ էր օդային պայքարում, Բարեզին կանոնակարգում էր պաշտպանությունը: Կան այլ պաշտպաններ, որ հիանալի որակներ ունեն: Ռամոսն ավելի քան կատարյալ պաշտպան է, որ բոլոր հատկանիշներն ունի»,- ասել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ