Անչելոտիին անհրաժեշտ չէ Շվայնշտայգերը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է շշուկները այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ:

«Ոչինչ չգիտեմ այդ մասին: Շվայնշտայգերը մեր ծրագրերում չկա: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել «Բավարիայի» համար: Սակայն չեմ կարծում, որ եկել է Մյունխեն նրա վերադարձի ժամանակը»,-ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս ծրագրեր չունի գերմանացու հետ և, ամենայն հավականությամբ, կվաճառի նրա տրանսֆերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ