Անչելոտի. «Զիդանը փոխել է ֆուտբոլի նկատմամբ իմ հայացքները»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ «արքայական» ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն օգնել է իրեն փոխել ֆուտբոլի նկատմամբ հայացքները:

Նշենք, որ Զիդանն Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել 1999-2001թթ. «Յուվենտուսում»:

«Երբ առաջին անգամ մարզում էի Զիդանին, հասկացա, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ինձ համար Զիդանը որոշիչ ֆուտբոլիստ էր. նա օգնեց ինձ փոխել ֆուտբոլի նկատմամբ իմ հայացքները, կերտել խաղի իմ փիլիսոփայությունը: Մինչև այդ ես նախընտրում էի 4-4-2 տակտիկական դասավորությունը, իսկ հետո ամեն ինչ փոխվեց: Զիզուն իսկապես հոյակապ էր»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ