Անչելոտի. «Ռոնալդուին ազատություն է պետք. նա հարձակվող չէ»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով շուտով կգլխավորի Մյունխենի «Բավարիան», կարծիք է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի մասին Sina Sports-ի իր բլոգում։

«Հարձակման գծում կա մի դիրք, որը լավագույնը չէ Ռոնալդուի համար։ Դա կենտրոնական հարձակվողի դիրքն է։

Կրիշտիանուն չէր սիրում խաղալ՝ դարպասին մեջքով կանգնած լինելով, նա գերադասում է տարածություններ գտնել եզրերում ու այդտեղից գրոհել մրցակցի դարպասը։

Կրիշտիանուն միշտ էլ կկարողանա գտնել իր տեղը, քանի որ նա դաշտում տեղաշարժվելու յուրահատուկ տաղանդ ունի։

Իմ գլխավորությամբ թիմը խաղում էր 4-3-3 մարտավարությամբ, ու Ռոնալդուն զբաղեցնում էր ձախ եզրը, բայց շուտով մենք պարզեցինք, որ նա ավելի մեծ ազատության կարիք ունի ու պետք է լինի այնտեղ, որտեղ զարգանում են խաղի հիմնական իրադարձությունները։

Հաճախ կտեսնենք Ռոնալդուին եզրերից գրոհելիս կամ նույնիսկ ենթահարձակվողի դիրքում խաղալիս։ Կրիշտիանու լիակատար ազատության կարիք ունի, որպեսզի վստահ լինի իր ուժերին։ Ռոնալդուին հարձակման ազատություն տալը մեծ օգուտ է, քանի որ դա նրան ավելի անկանխատեսելի է դարձնում։

Որպեսզի վստահ լինի, որ թիմակիցները նրան հնարավորինս օգնում են, Ռոնալդուն պետք է զգա, որ ազատ է ամեն մի պահի դաշտի ամեն մի հատվածում»,- ասել է Անչելոտին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ