Անչելոտի. «Մի օր կգլխավորեմ Իտալիայի հավաքականը»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ներկայումս հետաքրքրված չէ հավաքականներ մարզելու առաջարկներով:

«Իտալիայի հավաքակա՞նը: Ո՞վ գիտի, հնարավոր է, բայց կա մի բան, որ ինձ շատ է դուր գալիս. ֆուտբոլիստների հետ ամենօրյա աշխատանքը:

Ինձ դուր չի գալիս ֆուտբոլիստների հետ 3 ամիսը մեկ աշխատելու հնարավորությունը, սակայն հնարավոր է, որ նման աշխատանքը ինձ հետաքրքրի, երբ ծերանամ:

Սերիա՞ Ա-ն: Ներկա պահին որոշակի ակումբների տարբերակը բացառված է պատմական պատճառներով»,-ասել է իտալացի մասնագետը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ