Անչելոտի. «Լեվանդովսկին «Ռեալին» պետք չէ. Եթե անգամ պետք լիներ, մենք նրան չէինք վաճառի»

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Ռոբերտ Լեվանդովսկին չի տեղափոխվի «Ռեալ»:

«Լեվանդոսվկին մնում է այստեղ, քանի որ նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ամեն ինչ շատ հեշտ է:

Նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն ՝ Բենզեմա,Բեյլ,Ռոնալդու: Լեվանդովսկին պետք չէ «Ռեալին»: Եթե անգամ նա պետք լիներ, ապա «Բավարիան» չէր վաճառի նրան: Ինչո՞ւ մենք պետք է ինքնակամ վաճառենք աշխարհի լավագույն հարձակվողներից մեկին: Ես երբեք չէի փախանակի Լեվանդովսկիին մեկ այլ ֆուտբոլիստի հետ»,-ասել է Անչելոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ