Անչելոտի. «Բավարիայի» աշխատանքը տրանսֆերային շուկայում ավարտված է»

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ նա գոհ է ակումբի տրանսֆերային ձեռքբերումներից:

Մյունխենյան ակումբի կազմը համալրել են «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը և «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեսը:

«Բավարիան» շատ արագ 2 հիանալի ձեռքբերում կատարեց տրանսֆերային շուկայում: Մեր աշխատանքը տրանսֆերային շուկայում կարելի է համարել ավարտված:

Ես հատուկ վերաբերմունք ունեմ Չեմպիոնների լիգայի նկատմամբ: Կցանկանայի հաղթել այդ մրցաշարը նորից»,-շեշտել է իտալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ