Անչելոտի. «Ատլետիկոն» բարդագույն մրցակիցն է, որ կարող էր բաժին հասնել «Ռեալին»

Մյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին մադրիդյան երկու թիմերի՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև:

«Զիդանին ամենայն բարիք եմ մաղթում՝ հուսալով, որ նրա թիմը կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող: Նա մեծ աշխատանք է կատարել թիմում՝ կարողանալով փոխել ֆուտբոլիստների մտածելակերպը: Եթե Զիզուին հաջողվի նվաճել Գավաթը, ուղղակի ֆանտաստիկ կլինի:

Կարծում եմ՝ Մադրիդի «Ատլետիկոն» հնարավոր բոլոր թեկնածուներից բարդագույնն է «Ռեալի» համար: «Ատլետիկոն» շատ կոշտ թիմ է և ոչ մի բան չի ուզում զիջել: «Ռեալի» համար բարդ կլինի, բայց այլ եզրափակիչ ակնկալելը դժվար է»,- Goal.com-ը փոխանցում է Անչելոտիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ