Անչելոտի. «Ամբողջ աշխարհը տեսավ, որ «Ռեալը» «Բավարիային» հաղթեց անարդարացի»

Հունիսի 3-ին կկայանա Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» միջև: Սակայն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մինչև օրս չի կարողանում հաշտվել քառորդ եզրափակչում գերմանական թիմի պարտության հետ:

«Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» խաղում գլխավոր մրցավարի որոշումները քննարկումների մեծ ալիք բարձրացրին. Կրիշտիանու Ռոնալդուն 2 գոլ հեղինակեց խաղից դուրս վիճակից, իսկ մյունխենցիների կիսապաշտպան Արտուրո Վիդալը շատերի կարծիքով անարդարացի ստացավ 2-րդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

«Դա անարդարություն էր: «Ռեալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ կգրվի պատմության մեջ, ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ կատարվեց Մադրիդում: Այդպես այլևս չի կարող լինել, արդեն ժամանակն է կիրառել կրկնապատկերներ:

Եզրափակիչ խաղը կդիտեմ մեծ հետաքրքրությամբ, իսկ կերկրպագեմ գեղեցիկ ֆուտբոլին: Կցանկանայի տեսնել Բուֆոնի հաղթանակը, նա իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Այդ տիտղոսը կնշանավորի նրա փառահեղ կարիերան»,-Marca-ն է փոխանցում Անչելոտիի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ