Անչելոտին նշել է, թե ովքեր են դառնալու Մեսիի և Ռոնալդուի հետնորդները

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել այն հարցի շուրջ, թե ովքեր կարող են դառնալ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետնորդները համաշխարհային ֆուտբոլում:

«Դիբալան կարող է պատմություն կերտել «Յուվենտուսում» առաջիկա 10 տարիներին: Նա յուրահատուկ է, չեմ կարող համեմատել ոչ մի այլ ֆուտբոլիստի հետ: Դիբալան ու Նեյմարը կարող են դառնալ Մեսիի և Ռոնալդուի հետնորդները»,-ասել է Անչելոտին TuttoSport-ի հետ հարցազրույցում:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները կհանդիպեն Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ