«Ամստերդամ Արենան» կարող է ստանալ Կրուիֆի անունը

«Այաքսի» տնային մարզադաշտը, որտեղ իր խաղերն է անցկացնում նաև Հոլանդիայի ազգային հավաքականը, կարող է անվանվել  ի պատիվ լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի: Այս մասին հայտնում է Voetbal International-ը:

Ամստերդամի իշխանությունները արդեն սկսել են քննարկել այս գաղափարը ՝ տեղեկանալով վերջինիս մահվան մասին: Այս միտքը դրական են ընդունել նաև երկրպագուները և ամենայն հավանականությամբ, քաղաքում կանցկացվի քվեարկություն մարզադաշտի անունը փոխելու համար:

Նշենք, որ Կրուիֆը մահացավ մարտի 24-ին 68 տարեկան հասակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ