Ամռանը «Յուվենտուսը» կվաճառի հարձակվողներից մեկին

TuttoSport-ը հաղորդում է, որ ամռանը իտալական «Յուվենտուսը» հրաժարվելու է իր երկու հարձակվողներից մեկից՝ կամ Մարիո Մանջուկիչից, կամ Ալվարո Մորատայից:

Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը», որը պատրաստ է ավելի քան 20 եվրո առաջարկել նրա դիմաց: Ալվարո Մորատային էլ կարող է վերադարձնել «Ռեալը»՝ մոտ 30 մլն եվրոյի դիմաց:

Եթե Մանջուկիչի գործարքը կայանա, ապա այդ գումարով «Յուվենտուսը» կփորձի «Ռեալին» համոզել՝ հրաժարվելու Մորատային վերադարձնելու մտքից, որի իրավունքը «Արքայական ակումբն» ունի ըստ պայմանագրի: Իսկ եթե Մորատան, այնուամենայնիվ, վերադառնա Մադրիդ, ապա նրա տրանսֆերի գումարով «Ծեր սենյորան» կփորձի ձեռք բերել Էդինսոն Կավանիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ