Ամռանը Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Արսենալի» աստղաբախշական առաջարկը

«Արսենալի» ղեկավարությունը ամռանը ցանկացել է ձեռք բերել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, սակայն գերմանականը գրանդը մերժել է լոնդոնյան ակումբի  առաջարկը: Այս մասին հայտնել է Radio CRC-ի եթերում հայտնի գործակալ Վինչենցո Մորաբիտոն, ով իր հերթին համոզել է գերմանացիներին վաճառել գաբոնցու տրանսֆերը «Նապոլիին»:

«Ես զրուցել եմ «Բորուսյիայի» տնօրենի հետ «Նապոլիի» անունից, սակայն միանգամից մերժում եմ ստացել: Գիտեմ, որ ամռանը «Արսենալը» 80 մլն ֆունտ  էր առաջարկել «Բորուսիային», բայց գերմանացիները անգամ չեն ցանկացել քննարկել այդ առաջարկ», – ասել է Մորաբիտոն:

Ավելացնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը  ուժի մեջ է մինչև 2020թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ