Ամռանը «Բարսելոնայում» հեղափոխություն է սպասվում

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է թարմացնել թիմի կազմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին գրում է Sport-ը:

Իսպանական աղբյուրը նշում է, որ կատալոնացիները կազմել են պլան, որի համաձայն ՝

1.  Թիմ հրավիրել «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին

2. Ձեռք բերել մի շարք աստղային ֆուտբոլիստների: Գլխավոր նպատակներն են ՝ Ֆիլիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), Մարկո Վերատի («ՊՍԺ»), Հեկտոր Բելերին («Արսենալ»)

3. Նորից սկսել օգտագործել ակադեմիայի սաներին: 12 մլն եվրոյի դիմաց թիմ վերադարձնել «Էվերտոնի» հարձակվող Ժերար Դելոֆեուին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»:

4. Վաճառել մի շարք ֆուտբոլիստների: Թիմը կարող են լքել պաշտպան Ժերեմի Մաթյոն, կիսապաշտպաններ Խավիեր Մասկերանոն և Արդա Թուրանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ