ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության թեմայով վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ջրագնդակի երկու թիմերի միջև

ԱՄՆ-ի ջրագնդակի Հարավային սեկցիայի երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆի «Լագունա Բիչ» – «Հուվեր Հայ» հանդիպումն ավարտվել է վիճաբանությամբ ու ծեծկռտուքով:

«Լագունա Բիչի» օգտին 13-11 հաշվով ավարտված խաղը մի քանի անգամ ընդհատվել է տրիբունաներում սկսված անկարգությունների պատճառով: Ջրավազանում խաղն ընդհատվել է այն բանից հետո, երբ սկսվել են հայհոյանքներ և ռասիստական արտահայտություններ հնչել, ու թիմերի միջև սկսվել է ծեծկռտուք: Հանդիսականներից ոմանք վեճի են բռնվել «Լագունա Բիչի» պահեստային խաղացողների հետ: Անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո երկու թիմերին տարել են դահլիճի տարբեր հատվածներ, իսկ ոստիկանության գալուց հետո հանդիսականները լքել են դահլիճը, և մթնոլորտը հանդարտվել է:

Խաղից հետո հայտնի է դարձել, որ «Լագունայի» խաղացողներից մեկը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին ու վիրավորական արտահայտություններ ասել խաղացողներին: Հենց այդտեղից էլ սկսվել է վեճն ու ծեծկռտուքը, քանզի «Հուվեր Հայի» խաղացողների մեծ մասն ազգությամբ հայեր են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ