ԱՄՆ-ի պատմության ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամուել Սևյանը 9-րդն էր US Masters-ում

ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում անցկացված շախմատի US Masters մրցաշարում 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը 9 հնարավորից վաստակած 6 միավորով 83 մասնակիցների մեջ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ի շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերն ընդամենը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Անդրեյ Ստոկոպինից:

Հիշեցնենք, որ Սևյանը գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2014թ. 13 տարեկան 10 ամսական 27 օրականում՝ գերազանցելով աշխարհահռչակ շախմատիստ Ռոբերտ Ֆիշերի ռեկորդային ցուցանիշը:

Մրցաշարի մասնակիցների թվում էր նաև ԱՄՆ-ում բնակվող հայազգի մեկ այլ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Նա 5 միավորով զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ