ԱՄՆ-ի կանանց առաջնություն. Տաթև Աբրահամյանը շարունակում է հաջող ելույթները

Տեղի ունեցան շախմատի ԱՄՆ-ի կանանց և տղամարդկանց առաջնությունների 10-րդ տուրի հանդիպումները՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Տաթև Աբրահամյանը հաղթեց Գորտի Ակշիտային: Հաղթանակ տոնեց նաև երկրորդ հորիզոնականում ընթացող Նազի Պայկիձեն: 10 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը. Աբրահամյանը վաստակել է 8 միավոր և ընթանում է առաջին հորիզոնականում, իսկ Պայկիձեն իր ակտիվում գրանցել է 7,5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 3-րդ հորիզոնականը կիսում են 6-ական միավոր ունեցող Իրինա Կռուշը և Աննա Զատոնսկին:

Վերջին տուրում Աբրահամյանի մրցակիցն է Էշվարան Ակշիտան, իսկ Պայկիձեի մրցակիցն է Իրինա Կռուշը:

Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Վարուժան Հակոբյանը 10-րդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց և իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր: Այստեղ առաջատարն է Ֆաբիանո Կարուանան, ով վաստակել է 7,5 միավոր, իսկ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ