Ամերիկայի գավաթի և ԵՎՐՈ-2016-ի հաղթողները հանդիպում կանցկացնեն

ՈՒԵՖԱ-ն հավանություն է տվել անցկացնել հանդիպում Ամերիկայի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթող թիմերի միջև, այդ մասին տեղեկացրել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դոմինգեսը հայց է ուղարկել ՈՒԵՖԱ՝ խնդրելով կազմակերպել նման հանդիպում: Վերջինիս առաջարկում էր խաղը անցկացնել Հարավային Աֆրիկայում:

«Մենք դրական պատասխան ենք ստացել այդ հանդիպման կազմակերպման համար: Կորոշենք խաղի անցկացման օրը»,-գրել է իր թվիթերյան էջում Դոմինգեսը:

Հիշեցնենք՝  Կոպա Ամերիկայի գավաթակիր է հռչակվել Չիլիի ընտրանին, իսկ ԵՎՐՈ-2016-ի հաղթողը թիմի անունը հայտնի կդառնա հուլիսի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ