Ամերիկայի գավաթ. 2 հանդիպում՝ կեսգիշերից հետո

Շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Հունիսի 6-ին՝ կեսգիշերից հետո(հունիսի 7) տեղի են ունենալու երկու հանդիպում:

Երևանի ժամանակով 03:00-ին D խմբի 1-ին տուրի շրջանակում տեղի կունենա Պանամա – Բոլիվիա հանդիպումը:

Վերոնշյալ դիմակայությունից անմիջապես հետո նույն խմբի ու տուրի մյուս խաղում ուժերը կչափեն Արգենտինայի ու Չիլիի հավաքականները:

Նշենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլում ընդգրկված են 16 հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբերի: D խմբի առաջիկա խաղերը կեզրափակեն 1-ին տուրը:

1-ին տուրից հետո A խմբում առաջատարը Կոլումբիայի հավաքականն է վաստակած 3 միավորով, որին հաջորդում են Պարագվայի ու Կոստա Ռիկայի հավաքականները վաստակած 1 միավորով: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է ԱՄՆ-ի հավաքականը, որը միավոր չի վաստակել:

B խմբի առաջատարը Պերուի հավաքականն է վաստակած 3 միավորով: Նրան հաջորդում են Էկվադորի ու Բրազիլիայի հավաքականները վաստակած 1 միավորով: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հայիթիի հավաքականը, որը միավոր չի վաստակել:

C խմբում 1-ին տուրից հետո երկու առաջատար կա: Մեքսիկայի ու Վենեսուելայի հավաքականներն զբաղեցնում են առաջին հորիզոնականը 3 միավորով, որոնց հաջորդում են Ճամայկայի ու Ուրուգվայի ընտրանիները, որոնք միավոր չեն վաստակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ