Ամերիկայի գավաթ. 2 հանդիպում՝ կեսգիշերից հետո

Շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Հունիսի 5-ին՝ կեսգիշերից հետո տեղի են ունենալու 2 հանդիպում:

Երևանի ժամանակով 01:00-ին C խմբի 1-ին տուրում տեղի է ունենալու Ճամայկայի ու Վենեսուելայի հավաքականների հանդիպումը:

Ավելի ուշ՝ 04:00-ին, Մեքսիկայի ու Ուրուգվայի հավաքականներն ուժերը կչափեն C խմբի 1-ին տուրի մյուս խաղում:

Նշենք, որ վնասվածքի պատճառով Ուրուգվայի հավաքականի կազմում խաղին չի կարողանա մասնակցել Լուիս Սուարեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ