Ամալյա Շառոյանը 14-րդն է Աթլետիկայի աշխարհի առաջնության որակավորման փուլում

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Ամալյա Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը: ԱՄՆ-ի Պորտլանդում անցկացվող աշխարհի առաջնությունը վարկնշային էր Օլիմպիական խաղերի համար:

Կանանց 400 մետր արագավազքի որակավորման փուլում Ամալյա Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 55,13 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել են 1-ից 12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Այս մրցաձևին մասնակցում Էին 19 մարզիկներ:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Ամալյա Շառոյանին չհաջողվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ