Ալվեսը ժամանել է Թուրին՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելու

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը ժամանել է Թուրին: Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական թվիթերյան էջը:

Ակնկալվում է, որ վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ու պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:

«Նայեք, թե ով է վայրէջք կատարել Թուրինի օդանավակայանում: Բարի գալուստ, Դանի Ալվես»,- գրում է թիմի թվիթերյան էջը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ