Ալվեսը հաստատեց տեղափոխությունը «Յուվենտուս»

«Բարսելոնայի»  և Բրազիլայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

«Հիմա ես ուրախ եմ ինչպես երբեք: Ես շատ ուրախ եմ «Յուվենտուսին» միանալու կապակցությամբ: Հաղթել եմ ամեն հնարավոր բան «Բարսելոնայի» հետ և վայելել ամեն պահ անցկացրած այդ թիմում, բայց հիմա փոփոխությունների ժամանակն է եկել:

Ես ցանկանում եմ «Յուվենտուսի» հետ հաջողությունների հասնել Եվրոպայում: Մոտ օրերս կլինեմ Թուրինում և նոր պայմանագիր կստորագրեմ «Յուվենտուսի» հետ, սակայն դրա հետ մեկտեղ ես միշտ կմնամ «Բարսելոնայի» երկրպագու»,-Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport Italia-ն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ