Ալվես. «Ոչ ոք չի կարող Մեսիին իջեցնել բարձունքից»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանիել Ալվեսը, ով մարզական կարիերան շարունակելու է Թուրինի «Յուվենտուսում», անդրադարձել է Լիոնել Մեսիի՝ Արգենտինայի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու որոշմանը:

«Ոչ ոք չի կարող Մեսիին իջեցնել բարձունքից: Շատ հաճելի է լինել նրա ընկերը: Լիոնելը հիմա իրեն հարգող մարդկանց հետ շփվելու ցանկություն ու կարիք ունի, ոչ թե հակառակը:

Բացարձակ փոքրամասնությունն է նրան քննադատում, որին չարժե ուշադրություն դարձնել»,- Goal.com-ը փոխանցում է Ալվեսի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ