Ալվես. «Վաղը կարող ենք պայքարից դուրս թողնել աշխարհի լավագույն թիմին»

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից սպասելիքների մասին:

Թուրինյան ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 3-0 հաշվով:

«Հնարավորությունները գնահատում եմ 60-40՝ հօգուտ «Յուվեի»: Չեմ փոշմանել, որ հեռացել եմ «Բարսելոնայից»: Այժմ նրանց երկրպագում եմ տարածության վրա, բայց այս պահին անցյալս թողնում եմ այլ կողմում: Ես պետք է «Յուվենտուսի» գույները պաշտպանեմ 100%-ով: Եթե երկու խաղերի արդյունքում առավելության հասնենք «Բարսելոնայի» նկատմամբ, ապա պայքարից դուրս կթողնենք աշխարհի լավագույն թիմին»,- ասել է բրազիլացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ