Ալվարո Ռեկոբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Հայտնի ուրուգվայցի ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։

Մարտի 31-ին Մոնտեվիդեոյում 40-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի խաղ կանցկացնի, որին կմասնակցեն ֆուտբոլային մի շարք աստղեր։

Ռեկոբան հայտնի է դարձել Միլանի «Ինտերի» կազմում ելույթներով։ «Ինտերից» հետո նա հանդես է եկել «Տորինոյում», ինչից հետո վերադարձել է հայրենիք ու խաղացել «Դանուբիո» ու «Նասիոնալ» թիմերում։

Ուրուգվայի հավաքականում Ռեկոբան մասնակցել է 69-ի խաղի ու խփել է 11 գոլ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ