Ալվարո Մորատա. «Ռեալում» ապացուցելու ոչինչ չունեմ»

Հարձակվող Ալվարո Մորատան, ով «Յուվենտուսից» վերադարձել է Մադրիդի «Ռեալ», խոսել է իսպանական թիմում մնալու հնարավորության մասին:

«Ռեալում» ես ապացուցելու ոչինչ չունեմ. այլևս «Կաստիլյայի» խաղացող չեմ: Ակումբը թող որոշի՝ պե՞տք եմ իրեն, թե՞ ոչ: Եթե ոչ, կկայացվի այլ որոշում:

Ես կցանկանայի մնալ «Ռեալում» ու տեղ գտնել հիմնական կազմում: Այժմ «Ռեալի» ֆուտբոլիստ եմ ու մեկնաբանելու ոչինչ չունեմ:

Ես ուզում եմ այստեղ մնալ, բայց ուզում մնալ պետքական ֆուտբոլիստի կարգավիճակով ու պայքարել հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- Sky Sports-ը փոխանցում է Մորատայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ