Ալոնսոն նշել է իր կարիերայի վատագույն դրվագը

Մյունխենի «Բավարիայի» ներկայիս  և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մանչեսթերյան դերբիից առաջ խոսել է Գվարդիոլայի և Մոուրինյոյի դիմակայությունների մասին ու նշել իր կարիերայի վատագույն դրվագը:

«Նրանք շատ ընդհանրություններ ունեն և, ընդհանուր առմամբ, նրանք 2-ն էլ առաջատարներ են: Նրանք ունեն յուրահատուկ մթնոլորտ, երբ մտնում են հանդերձարան, դու հասկանում ես, որ այստեղ նա է գլխավորը և դու պետք է լսես նրա ցուցումները:

Ես շատ լավ եմ հիշում Պեպ և Ժոզեի դիմակայությունը նրանց առաջին Կլասիկոյի ընթացքում: Բոլորի ուշադրության կենտրոնում նրանք էին:

Այդ խաղը ավարտվեց 5-0 «Բարսելոնայի» հաղթանակով: Այդ հանդիպումը խաղադաշտում անցկացրած իմ վատագույն րոպեներն էին: 20 րոպե հետո, ես ուզում էի, որ խաղը ավարտվեր:

Դա մեծ հարված էր բոլորիս համար, այդ թվում՝ Ժոզեի, բայց այդ ժամանակ մենք բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց չէինք տալիս:«Ռեալից»պահանջվեց 1 կամ 1 ու կես տարի, որպեսզի վերադառնա իր նախկին մակարդակին և հավասարվի «Բարսելոնային»: Մենք սովորեցինք հսկողության տակ պահել Լիոնել Մեսիին, քանի որ նա էր, ով ամեն ինչն այդքան բարդացնում էր»,-ասել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ