Ալոնսո. «Որոշ մարդիկ կարծո՞ւմ են՝ ես դանդաղաշարժ եմ, տվեք ինձ նրանց անունները»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն պատասխանել է քննադատներին, որոնք պնդում են, որ վերջինիս չափազանց դանդաղ է տեղաշարժվում խաղադաշտում:

«Տվեք ինձ այդ քննադատների անունները և հասցեները»,-կատակել է իսպանացին:

«Ես արագ չէի 20 տարեկանում, հիմա ամեն ինչ նույնն է մնացել: Իմ տարիքը նշանակություն չունի, այսպիսով ես չեմ պատրաստվում փոխել իմ խաղաոճը: Որոշ ֆուտբոլիստներ ծեր են թվում 28 տարեկանում, իսկ որոշները երիտասարդ տեսք ունեն 36 տարեկանում:  Ամեն ինչ կախված է  բարձր կատարողականությունից  ու տարիքի մասին խոսակցությունները պարզապես արդարացում են: Դու պետք է իմանաս՝ ինչպես ես զգում քեզ, իսկ ես ինձ հիանալի եմ զգում: Բարձր մակարդակի խաղ եմ ցույց տալիս: Եթե  իմ խաղային մակարդակը ընկած լիներ, ես այստեղ չէի լինի»,-ընգծել է կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ