Ալոնսո. «Հաղթանակը «Նոու Կամպում» ավելի կարևոր է, քան Իսպանիայի գավաթը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, որը ներկայումս հանդես է գալիս «Բավարիայում», բարձր է գնահատել Էլ Կլասիկոյում «Արքայական» ակումբի հաղթանակը:

«Մենք մի քանի անգամ հաղթել ենք «Նոու Կամպում», օրինակ ՝ 2012թ-ին:  Այդ մրցաշրջանում մենք հավաքել էին 100 միավոր և հռչակվել Իսպանիայի չեմպիոն, սակայն «Բարսելոնայի» մարզադաշտում հաղթանակը ավելի կարևոր էր:  «Ռեալի» և «Բարսայի» միջև հանդիպումները միշտ լարված են ընթանում: Մադրիդյան ակումբը հետ է մնում կատալոնական ակումբից, սակայն Կլասիկոն շարունակում է մնալ  ֆուտբոլի ամենադիտարժան հանդիպումը աշխարհում»,-նշել է իսպանացի պաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ