Ալոնսո. «Բավարիային» հաղթանակը երաշխավորված չէ, մենք հարգում ենք «Բենֆիկային»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել  Չեմպիոնների լիգայի վիճակահանության վերաբերյալ, որում մյունխենյան թիմին բաժին է ընկել «Բենֆիկան»:

«Կարծում եմ, որ մենք արդեն դաս ենք քաղել «Պորտուի» դեմ դիմակայությունից հետո: Չնայած մրցակիցը իր կազմում ունի հիանալի ֆուտբոլիստներ, բայց մենք պետք է կենտրոնանանք  մեր խաղի վրա: Մեզ ոչինչ երաշխավորված չէ: Դժվարությամբ  հաղթահարեցինք «Յուվենտուսին», իսկ հիմա անհրաժեշտ է առաջ շարժվել:

Մենք հարգում ենք «Բենֆիկային, սակայն երկար ժամանակ կունենանք , որպեսզի ուսումնասիրենք պորտուգալական թիմի խաղը»,-ՈԻԵՖԱ-ն է մեջբերում իսպանացու խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ