Ալին անձնական պատճառներով փոխել է իր խաղաշապիկի անունը

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին որոշում է կայացրել փոխել իր մարզաշապիկի վրա գրված անունը: 20-ամյա ֆուտբոլիստ պատմել է, որ նա կապ չի զգում Ալի ազգանվան հետ:

«Ես կցանկանայի, որ իմ մարզաշապիկի վրա լինի այնպիսի ազգանուն, որը կարտահայտի, թե ով եմ ես: Զգում եմ, որ որևէ կապ չունեմ Ալի ազգանվան հետ: Այս որոշումը կայացնելուց առաջ շատ եմ մտածել և չեմ քննարկել այն ընտանիքիս հետ»,-Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ հունվարին Դելե Ալիի մայրը պատմել էր, որ որդուն այլ ընտանիք է տվել խնամակալության, քանի որ ալկոհոլի հետ խնդիրներ ուներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ